Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտման պատճառով (ՖՈՏՈ)

Երեկ, 13:08
Կասեցվել է Երևանում գործող հայտնի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՖՈՏՈ
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտման պատճառով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանում գործող հայտնի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։

Ըստ ՍԱՏՄ-ի տարածած տեղեկատվության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից Երևանի Գ. Նժդեհ 34 հասցեում գտնվող «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Այսպես՝

- սննդի կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից,

- առաստաղների մի մասը կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել են ոչ նորոգ վիճակում, չեն ախտահանվել և մաքրվել, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: