Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

«Փարքինգ Սիթի սերվիս» հայկական ընկերությունը հայտարարել է իր բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին

20.06.2014, 19:58
«Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմամբ, հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերի 100 տոկոսն իրականացված ներդրումների գումարի չափով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված` ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հայտարարության մեջ:
«Փարքինգ Սիթի սերվիս» հայկական ընկերությունը հայտարարել է իր բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմամբ, հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերի 100 տոկոսն իրականացված ներդրումների գումարի չափով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված` ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հայտարարության մեջ:

Միաժամանակ իրականացված ներդրումների ծավալը չի նշվում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումն ընդունվել է` հաշվի առնելով այն, որ վերջերս «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերության գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող` մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ն ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, ընկերությունը հայտարարում է իր բաժնետոմսերի վաճառքի մասին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Այժմ կայանման առաջին հինգ րոպեն անվճար է, մեկ ժամը կազմում է 100 դրամ, 1 օրը` 500 դրամ, մեկ շաբաթ կայանումը կազմում է 1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, իսկ տարեկան վճարը` 12 հազար դրամ։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մրցույթի արդյունքում` մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերը սարքերով համալրելու աշխատանքներն իրականացնում է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ–ն` «Լոկատոր» ընկերության հետ համատեղ։ Երևանի փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ներդրումային ծրագիրը կազմում է 10 մլն դոլար։ Նախատեսվում է, որ մինչև 2014 թ.–ի վերջը կստեղծվի 20 հազար կայանատեղ, որոնք համալրված կլինեն ստացիոնար և շարժական տեսախցիկներով։

Հունիսի 19-ին «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առաջ՝ պահանջելով վերացնել Երևանում վճարովի ավտոկայանատեղերի համակարգը: ($1 – 409,54 դրամ)։-0-