«Երևան ջուր» ընկերությունը չի պնդում Երևանում ջրի սակագինն ավելացնելը
01.07.2015,
17:49
«Երևան ջուր» ընկերությունը, որն իրականացնում է ջրի մատակարարում Երևանում և մոտակա գյուղերում, չի պնդում ջրի սակագինը թանկացնելը, այս մասին գրված է ընկերության` ՀԾԿՀ–ին ուղղված պաշտոնական նամակում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Երևան ջուր» ընկերությունը, որն իրականացնում է ջրի մատակարարում Երևանում և մոտակա գյուղերում, չի պնդում ջրի սակագինը թանկացնելը, այս մասին գրված է ընկերության` ՀԾԿՀ–ին ուղղված պաշտոնական նամակում։
«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում (2006-2015թթ.) «Երևան ջուր» ՓԲԸ–ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է սակագները թողնել անփոփոխ»։
ՀԾԿՀ–ն կքննարկի այս հարցը հուլիսի 7-ի նիստում։
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։
Ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագինը բնակչության համար 1 խմ համար կազմում է 170.256 դրամ։ Սակագինն առաջարկվում էր ավելացնել մինչև 172.633 դրամ։ ($1-472,53) -0-