Ընթացիկ ֆինանսական տարում IFC-ն ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել ՀՀ մասնավոր հատվածի զարգացման համար
25.07.2012,
16:27
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2012 ֆինանսական տարում ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին IFC-ի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2012 ֆինանսական տարում ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին IFC-ի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, 2012 ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ներդրումներ է իրականացրել տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր ձեռնարկությունների և գյուղատնտեսական ընկերությունների վարկավորման ընդլայնման հարցում տեղական բանկերի օժանդակության ցուցաբերմանն ուղղված վեց ծրագրերի ուղղությամբ։
IFC-ի կողմից իրագործվող այլ ծրագրեր ուղղված են աշխատատեղերի ստեղծման աջակցմանը, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, ինչպես նաև տեղական ընկերությունների մուտքին միջազգային շուկաներ։
«Վերջին մի քանի տարիներին մենք ավելացրել ենք Հայաստանին հատկացվող օժանդակությունը գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքները թեթևացնելու նպատակով։ Մենք կշարունակենք օժանդակել փոքր և միջին ձեռնարկություններին՝ խթանելով էներգամատակարարումը և օգնելով բանկերին եվրոպական ֆինանսական շուկաների վրա տնտեսական անորոշության ազդեցության խնդիրը»,- մամուլի ծառայությունից մեջբերեցին IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի խոսքը։
Հայաստանը Համաշխարհային բանկի խմբի կազմում ընդգրկված IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ -0-