Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա․ Օվերչուկ

Այսօր, 10:59
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա
ԵՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիացիոն հաղորդակցություն [չկա], նշանակում է՝ մենք Հայաստանի հետ ավիացիոն հաղորդակցություն չենք ունենա», - ընդգծել է նա Առաջին ալիքի եթերում։

Օվերչուկը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ պաշտոնական Երևանի կայացրած որոշման հնարավոր հետևանքները։

«Թերևս սա շատ կոշտ է հնչում, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա այն պատճառով, որ որոշումներ են կայացվել Եվրոպական միության հետ մերձեցման մասին», - ուշադրություն է հրավիրել ՌԴ փոխվարչապետը։

Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, անհայտ է մնում, թե ի վերջո ինչով կավարտվի Հայաստանի համար ԵՄ անդամակցությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհամատեղելի է։ Փաշինյանն իր հերթին ասել էր, որ Հայաստանը գիտի և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին, բայց կհամատեղի այդ օրակարգերը, «քանի դեռ կա նման հնարավորություն»։