Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԵՄ–ի հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է․ Պուտին

Երեկ, 21:39
Պուտինն ու Փաշինյանն այսօր Կրեմլում հանդիպման ժամանակ անդրադարձել են ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունների
ԵՄ–ի հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կրեմլում հանդիպման ժամանակ անդրադարձել են ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերություններին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ, հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով, նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է։

«Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է։ Ռուսաստանում և Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները լիովին տարբեր են, էապես տարբերվում են։ Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այսօր, այս պահ, ինչ-որ պահի, գուցե տարիներ անց, մենք՝ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, վերջիվերջո նույն մայրցամաքում ենք ապրում, կկարողանանք կարգավորել հարաբերությունները։ Բայց նույնիսկ ուկրաինական ճգնաժամից առաջ, երբ փորձում էինք եվրոպացիների հետ պայմանավորվել, որպեսզի համատեղ ինչ-որ կերպ աշխատենք, ոչինչ չստացվեց։ Նրանք զբաղեցնում են շատ կոշտ դիրքորոշում՝ գործնականում յուրաքանչյուր հարցի շուրջ, նույնիսկ այնպիսի հարցերի, որոնք ինձ այն ժամանակ թվում էին մանր», – նշել է Պուտինը։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը գիտի, որ սկզբունքորեն երկու միավորումների անդամակցությունն անհամատեղելի է։

«Սակայն այն, ինչ մենք անում ենք, և այն օրակարգը, որը մենք ունենք, առնվազն այս պահին համատեղելի են։ Սա փաստ է։ Եվ քանի դեռ կա այդ օրակարգերը համատեղելու հնարավորություն, մենք կշարունակենք դրանք համատեղել։ Իսկ երբ գործընթացները կհասնեն այն կետին, երբ անհրաժեշտ կլինի որևէ որոշում ընդունել, ես վստահ եմ, որ մենք՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կընդունենք այդ որոշումը։ Իհարկե, այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, որովհետև, ինչպես արդեն նշել եմ, այս կապերն ու հարաբերությունները շատ խորն են և քննարկման ենթակա չեն», – ընդգծել է Փաշինյանը։