Էլեկտրոնային փողերի ոլորտում պետական կառավարումն ու նորարարությունները պետք է հավասարակշռված լինեն
18.07.2012,
18:40
Էլեկտրոնային փողերի ոլորտում պետական կառավարումն ու նորարարությունները պետք է հավասարակշռված լինեն, չորեքշաբթի Idram ընկերության էլեկտրոնային փողերի համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնային փողերի ոլորտում պետական կառավարումն ու նորարարությունները պետք է հավասարակշռված լինեն, չորեքշաբթի Idram ընկերության էլեկտրոնային փողերի համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
«Idram»-ը 2008 թվականի մայիսի 8-ին ստեղծված վճարային համակարգի օպերատոր է։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի՝ դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր, իսկ 2012 թվականի մարտի 6-ից՝ ԿԲ-ն առաջին անգամ «Idram» ընկերությանն էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն է տվել։
«Էլեկտրոնային փողերի համակարգի անվտանգությունը պետք է շատ կարևոր խնդիր դառնա «Idram»-ի համար։ Եթե ընկերությունը կանոնավոր կերպով ներդրումներ իրականացնի անվտանգության համակարգում, պետկառավարման անհրաժեշտությունը զգալիորեն կնվազի, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ընդլայնել կարգավորումը»,- ասաց Երիցյանը։
Նա նշեց, որ էլեկտրոնային փողերի ոլորտի զարգացման միտումները ցույց են տալիս, որ ֆինանսավճարային համակարգերը սկսել են ինտեգրվել էլեկտրոնային փողերի համակարգերի հետ, ինչի արդյունքում մեծանում են դրանց հնարավորությունները։
ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց, որ «Idram» ընկերությունն աճի տեմպեր է ցույց տվել դեռ այն ժամանակ, երբ դաշտը չէր կարգավորվում, իսկ այսօր, երբ այն կարգավորվում է, ընկերությունը կարող է բարձր ցուցանիշներ ունենալ։
Էլեկտրոնային փողերի օգտագործման համար անհրաժեշտ է գրանցվել «Idram» համակարգում և էլեկտրոնային միավորներ կուտակել, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1 դրամի։ «Idram» միավորներ կարելի է ձեռք բերել ընկերության մասնաճյուղերից, POS-տերմինալներով, բանկերի մասնաճյուղերից, ինչպես նաև Visa, ArCa, MasterСard քարտերով։
Համակարգն ապահովում է պաշտպանության յոթ մակարդակներ, իսկ համակարգի հասանելիությունը կարելի է ստանալ առանց լրացուցիչ ծրագրերի օգտագործման, ինչպես հեռախոսից, այնպես էլ ցանկացած համակարգչից։ Տվյալ համակարգի օգտագործման համար օգտագործողների համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալ, ինչպես դա կատարվում է ամերիկյան Paypal խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգի դեպքում։
«Idram»-ի էլեկտրոնային փողերը կարող են վերածվել արտասահմանյան համակարգերի ցանկացած այլ էլեկտրոնային փողերի։ Այսպես, Webmoney-ի հաշվից օգտագործողը կարող է իր էլեկտրոնային միավորները վերածել «Idram»-ի, և հակառակը։
«Idram»-ի գործունեությունն ուղղված է Ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների վճարման հնարավորությունների զարգացմանը։ -0-