EDMC/USAID-ի՝ փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի պրոդուկտների շնորհանդեսը տեղի կունենա Երևանում
23.10.2012,
17:55
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը կիրականացնի «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» խորագրով ներկայացում:
Միջոցառմանը կմասնակցեն ծրագրի գործընկեր ֆինանսական հաստատությունները (Արարատբանկ, Յունիբանկ, Հայբիզնեսբանկ, Գուդ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն), ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն փոքր և միջին բիզնեսի համար մշակվող ինովացիոն վարկային պրոդուկտները: Միջոցառման ավարտին վկայագրեր կշնորհվեն վերջերս վերապատրաստված ավելի քան 60 վարկային մասնագետների:
Ելույթ կունենան` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար Քոնան Փեյզենը, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Դևիդ Նելսոնը, ֆինանսական հաստատությունների ղեկավարներ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:--0--