ԵԱԶԲ․ Հայաստանի բյուջեն 2025թ․–ին կատարվել է ՀՆԱ-ի 3,7% դեֆիցիտով
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բյուջեն 2025 թվականի արդյունքներով կատարվել է ՀՆԱ-ի 3,7% դեֆիցիտով, ինչը համապատասխանում է 2024 թվականի մակարդակին և ցածր է ՀՆԱ-ի 5,3% պլանային թիրախից: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մարտյան մակրոտնտեսական տեսության մեջ:
Ինչպես նշում են բանկի վերլուծաբանները, հարկային եկամուտների 14% աճի պարագայում ծախսերն աճել են 11,8%-ով: Բյուջեի փաստացի կատարողականը կազմել է պլանավորված դեֆիցիտի 70%-ը՝ 102% եկամուտների գծով և 94% ծախսերի գծով:
2026 թվականի հունվարին Հայաստանում արձանագրվել է բյուջետային պրոֆիցիտ՝ ՀՆԱ-ի 0,9%-ի չափով՝ նախորդ տարվա ՀՆԱ-ի 1%-ի դիմաց: Բյուջեի եկամուտներն աճել են 7,5%-ով, ծախսերը՝ 9,3%-ով՝ տարեկան կտրվածքով:
Տեսության տվյալներով՝ 2026 թվականի հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 256,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 151,4 մլրդ դրամ, իսկ պրոֆիցիտը՝ 105 մլրդ դրամ: