Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում ձուկը Զատկից առաջ կարող է թանկանալ մոտ 100 դրամով. փորձագետ

15.04.2014, 15:00
Հայաստանում ձուկը ապրիլի 20–ին նշվող Զատկի տոնից առաջ կարող է թանկանալ մոտ 100 դրամով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայկական ձկնարտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։

Հայաստանում ձուկը Զատկից առաջ կարող է թանկանալ մոտ 100 դրամով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձուկը ապրիլի 20–ին նշվող Զատկի տոնից առաջ կարող է թանկանալ մոտ 100 դրամով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայկական ձկնարտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։

«Նոր Տարվա և Զատկի նախօրեին Հայաստանում ձկան գինը, որպես կանոն, բարձրանում է, և կարծում եմ, որ այս տարին ևս բացառություն չի լինի», – ասել է նա։

Աթոյանի խոսքերով` այս միտումն առաջին հերթին պայմանավորված է երկու տոների նախաշեմին ձկնամթերքի նկատմամբ պահանջարկի ավելացմամբ։

Միավորման անդամ Հայկազ Զեյնալյանն իր հերթին տեղեկացրել է, որ իշխանի գինը հիմա խանութներում մեկ կիլոգրամի դիմաց միջինը կազմում է մոտ 2200 դրամ, իսկ թառափի միջին գինը` մոտ 3300 դրամ։

Միաժամանակ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղնախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Զատկի շրջանում Հայաստանում իրացվում է մոտ 1200 տոննա ձուկ, և Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններում կա բավարար քանակությամբ ձուկ այդ օրերին սպառողների պահանջները բավարարելու համար։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ձկնամթերքի գները մարտին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 7,1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 1 տոկոսով։

ՀՀ գյուղնախարարության տվյալներով` ձկան արտադրության ծավալը Հայաստանում 2013 թ.–ին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 2,8 հազար տոննայով` կազմելով 11,6 հազար տոննա։ $1 – 415,17 դրամ է)։--0--