Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Ձմեռվա համար պատրաստվող պահածոները մեծ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ

06.06.2012, 18:47
Ձմռան համար նախատեսված և տանը պատրաստվող պահածոները ավելի էական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա, քան զբոսաշրջությունը, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ձմեռվա համար պատրաստվող պահածոները մեծ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Ձմռան համար նախատեսված և տանը պատրաստվող պահածոները ավելի էական ազդեցություն են թողնում Հայաստանի տնտեսության վրա, քան զբոսաշրջությունը, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Ամառվա ամիսներին տնային տնտեսուհիները սկսում են պահածոներ պատրաստել ձմեռվա համար: Այդ բանկաները, կոմպոտներն ու մուրաբաները շատ լուրջ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Դրանք որոշակի ապրանքների պահանջարկ են ձևավորում: Զբոսաշրջության սեզոնային ազդեցությունը տնտեսության վրա, ընդհակառակը, գերագնահատվում է»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Ասատրյանի խոսքով՝ տնտեսության վրա տնային պահածոների և զբոսաշրջության ազդեցությունը համեմատելու համար բավական է հիշել, որ գյուղատնտեսությունը երկրի ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսն է կազմում, իսկ զբոսաշրջության ցուցանիշներն անհամեմատ քիչ են:

«Հայաստանում զբոսաշրջությունն իր առանձնահատկություններն ունի: Հայաստան այցելողների երեք-քառորդը շատ փող չի ծախսում: Եթե զարգացած երկրներում մեկ զբոսաշրջիկը միջինը 1000 դոլար է ծախսում երկու շաբաթվա համար, մեզ մոտ այդ ցուցանիշը լավագույն դեպքում 200 դոլար է կազմում»,- ավելացրեց նա:-0-