Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԴՊՀ քաղաքականությունը կնպաստի ԱՄՆ–ի տնտեսության ամրապնդմանը. ԱՄՀ

29.07.2013, 13:42
Դաշնային պահուստային համակարգի մեղմ դրամական քաղաքականությունը կնպաստի ԱՄՆ–ի տնտեսության վերականգնմանը, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում։
ԴՊՀ քաղաքականությունը կնպաստի ԱՄՆ–ի տնտեսության ամրապնդմանը. ԱՄՀ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դաշնային պահուստային համակարգի մեղմ դրամական քաղաքականությունը կնպաստի ԱՄՆ–ի տնտեսության վերականգնմանը, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում։

Ինչպես հաղորդում է Банки.ру պորտալը` հղում անելով Փրայմին, կարգավորիչը նշում է, որ ԴՊՀ քանակական մեղմացման քաղաքականության շրջանակներում ստեղծված բարենպաստ ֆինանսական պայմանների շնորհիվ բարելավվել է  աշխատաշուկայի և շինարարական հատվածի իրավիճակը։

Հաշվի առնելով հարկաբյուջետային ոլորտի կազդուրման արագ տեմպը` ԱՄՀ–ն ընթացիկ տարում երկրի տնտեսության աճի տարեկան տեմպը կանխատեսում է 1,7 տոկոսի մակարդակում։ 2014թ.–ին հիմնադրամն ակնկալում է մինչև 2,7 տոկոս աճ։

ԱՄՆ–ում գործազրկության մակարդակն ընթացիկ տարում կմնա կայուն և աստիճանաբար կնվազի 2014թ.–ին։ Ակնկալվում է նաև, որ գնաճի տեմպերը փոքր-ինչ կարագանան, սակայն ԴՊՀ–ի կողմից սահմանված 2 տոկոս նպատակային կետից ցածր կմնան։

«Խոսելով ապագայի մասին, ԴՊՀ–ն պատշաճ կերպով նշել է, որ պատրաստվում է զգալի ժամանակահատվածում պահպանել խթանման բարձր մակարդակը, որպեսզի տնտեսության ամրապնդում ապահովի»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Չնայած դրան` ԱՄՀ–ն նշում է բյուջետային պակասուրդի և բյուջեի սեկվեստորի չափազանց կտրուկ կրճատման հետ կապված ռիսկերի առկայությունը, որոնք կարող են աճի տեմպերի նվազման հանգեցնել ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում, այլ նաև առավել երկարատև ժամանակահատվածում։ –0–