Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ԴՀԾ–ն մտադիր է վերլուծության ենթարկել ավիատոմսերի գները Ռուսաստանում

10.09.2013, 11:04
Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ծրագրում է ավելի ուշադիր վերլուծել ավիատոմսերի գները համադրվող տարածությունների տեսանկյունից` Իրկուտսկում «Ռուսաստանի մրցակցության օրվա» անցկացումից հետո, լրագրողներին երեքշաբթի հայտնել է Իգոր Արտեմևը։
ԴՀԾ–ն մտադիր է վերլուծության ենթարկել ավիատոմսերի գները Ռուսաստանում
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ծրագրում է ավելի ուշադիր վերլուծել ավիատոմսերի գները համադրվող տարածությունների տեսանկյունից` Իրկուտսկում «Ռուսաստանի մրցակցության օրվա» անցկացումից հետո, լրագրողներին երեքշաբթի հայտնել է Իգոր Արտեմևը։

«Երբ մենք «հայացք գցեցինք» ավիատոմսերին, Գոլոմոլզինի հետ (ԴՀԾ ղեկավարի տեղակալ.)պայմանավորվածության եկանք, որ կնայենք համադրելիության աղյուսակը»,– ասել է Արտեմևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` ծրագրվում է վերլուծել փոխադրումների արժեքները համադրելի տարածություններով դեպի Եվրոպա և Ռուսաստանի տարածքով, քանի որ դրա տոմսում նշված գինն Արտեմևին չի բավարարել։ -0-