Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի Ագրարա-գյուղացիական միավորումը գյուղացիներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել բերքը պաշտպանելու համար` կապված սպասվող ցրտերի հետ

26.03.2014, 14:14
Հայաստանի Ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ գյուղացիներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել բերքը պաշտպանելու համար` կապված սպասվող ցրտերի հետ
 Հայաստանի Ագրարա-գյուղացիական միավորումը գյուղացիներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել բերքը պաշտպանելու համար` կապված սպասվող ցրտերի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ագրարա-գյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ գյուղացիներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել բերքը պաշտպանելու համար` կապված սպասվող ցրտերի հետ

Հայդհիդրոմետի կանխատեսմամբ` Հայաստանի ողջ տարածքում ջերմաստիճանը մարտի 26-30-ը կնվազի 6-8 աստիճանով։

«Այս տարի գարունը տասը օր շուտ սկսվեց։ Իսկ մեր տարիների փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ցրտահարության հավանականությունը մեծանում է», - ասաց Բերբերյանը։

Փորձագետը կանխատեսում է, որ ընթացիկ շաբաթվա վերջին հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է իջնել զրոյից ցածր, ինչն անխուսափելիորեն վնաս կհասցնի այգիներին ու բանջարանոցներին։
 
Դրանից խուսափելու համար Բերբերյանը գյուղացիներին կոչ արեց անհապաղ անհետաձգելի միջոցներ ձեռք առնել, մասնավորապես` ծխեցում կատարել կիսաչոր բուսական թափոնների, գոմաղբի և այլ միջոցների օգնությամբ։
 
«Իսկ եթե եղանակը բարեհաճ լինի, և մեզ հաջողվի խուսափել ցրտահարությունից, ապա, կարծում եմ` այս տարի գյուղատնտեսական բերքի ծավալը բավականին բարձր կլինի», - ավելացրեց նա։

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների` Հայաստանում գյուղարտադրանքի ծավալը 2013թ. 11 ամիսների ընթացքում կազմել է մոտ 857,4 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,1%-ով ($1 – 413,38 դրամ)։-0-