Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ցրտահարության հետևանքով ծիրանի բերքի մոտ 80-90%–ը տուժել է

01.04.2014, 13:26
Հայաստանում ծիրանի բերքի մոտ 80-90 տոկոսը տուժել է ցրտահարության հետևանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հայաստանում ցրտահարության հետևանքով ծիրանի բերքի մոտ 80-90%–ը տուժել է
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծիրանի բերքի մոտ 80-90 տոկոսը տուժել է ցրտահարության հետևանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Կիրակի` մարտի 30–ին, հանրապետության գրեթե ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։ Երևանում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել էր շուրջ 30-40 սմ։ Վատ եղանակը հանգեցրել էր էլեկտրամատակարարման խափանումների։ 

«Բացի ծիրանի այգիներից, տուժել են նաև բալենիներն ու նշենիները»,– նշեց նա։ 

Բերբերյանի խոսքով` սառնամանիքի հետևանքով հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերի այգիները, իսկ Կոտայքի մարզում վնասը զգալի չէ, քանի որ ծառերը դեռ չեն հասցրել ծաղկել։

Նա նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը ճշտում է վնասի չափը, սակայն նախնական հաշվարկներով, միայն ծիրանենիներին հասցված վնասը կարող է հասնել 25 մլն դոլարի։

Բերբերյանը հայտնեց նաև, որ մարտի 31–ի ապրիլի մեկի լույս գիշերը հանրապետությունում ցածր ջերմաստիճան է նկատվել, սակայն ցուրտն ավելի մեղմ է եղել, քան նախորդ օրերին։
-0-