Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար տարեկան 50 մլն դոլար է պետք. փորձագետ

03.10.2013, 15:05
Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար տարեկան կպահանջվի միջինը 50 մլն դոլար, կարծում է Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը։
Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար տարեկան 50 մլն դոլար է պետք. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար տարեկան կպահանջվի միջինը 50 մլն դոլար, կարծում է Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը։

«Այդ գումարը թույլ կտա մեզ գոնե պատշաճ վիճակում պահել մեր աստղադիտակը և պարբերաբար վերազինել աստղադիտարանը նոր ժամանակակից սարքավորումներով», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միքայելյանը։

Նա նշեց, որ այս տարի աստղադիտարանին 100 մլն դրամ է հատկացվել, որը կբավարարի միայն մեծ աստղադիտակի հայելու (2,6 մետր տրամագծով) մասնակի վերականգնման համար։

Միքայելյանը նաև  ընդգծեց, որ պատշաճ մակարդակով աստղադիտարանը պահելու համար հարկավոր է ոչ թե միանվագ, այլ պարբերական ֆինանսավորում։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ–ին։ 1998 թ.–ից աստղադիտարանը կրում է նրա ստեղծող և առաջի տնօրեն, հռչակավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։ Աստղադիտարանը զբաղվում է տիեզերական օբյեկտներում ոչ ստացիոնար երևույթների (աստղեր և գալակտիկաներ) ուսումնասիրմամբ։
 
ՀՀ կառավարությունը ԳԱԱ–ի աջակցությամբ 2013 թ.–ի սկզբին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հռչակել է հանրապետության ազգային արժեք։ ($1-405, 40 դրամ)–0-