Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Այս տարի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու․ ՊԵԿ փոխնախագահ

Այսօր, 11:35
Այս տարի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու, հայտարարել  է ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը
Այս տարի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու․ ՊԵԿ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Այս տարի բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու, հայտարարել է ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը ասուլիսի ժամանակ։

«Ինչպես արդեն նախորդ տարի հայտնել ենք, մենք համակարգն արդիականացնում ենք և գնալով ավելի ենք պարզեցնում։ Անցյալ տարի հայտարարագրերի բավականին մեծ հատված ինքնաշխատ կերպով հանձնվեց ՊԵԿ-ին։ Այսինքն՝ մենք ենթադրեցինք, որ այն եկամուտները, որոնք ՊԵԿ-ին հայտնի են՝ բացի այդ եկամուտներից, քաղաքացիները, առնվազն իրենց մի մասը, ավելի հայտնելու բան չունեն։ Այդքանով համարեցինք այդ տեղեկատվությունը ամբողջական և հանձնված ՊԵԿ-ին», - նշեց ՊԵԿ փոխնախագահը։ 

Գևորգյանը հայտնեց, որ վերջերս գործարկվեց նոր բաժին, որը կենսաթոշակների, սոցիալական վճարումների և «Զինապահ» հիմնադրամից ստացված փոխհատուցումների մասով տեղեկատվության փոխգործելիությունն է, ինչն ամբողջացրեց հայտարարագրման ենթակա այն եկամուտների ցանկը, որոնք պետությանը հայտնի է։    

ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ գործում է նաև եկամուտների հայտարարագրման համակարգի բջջային հավելված, որով օրինակ թոշակառուները կկարողանան տեսնել իրենց կենսաթոշակային հայտարարագրի՝ նախապես լրացված տարբերակը, իսկ սոցիալական կրեդիտներ ունեցողները՝ ստանալ հետվերադարձ։ 

Նա նշեց, որ 2025 թվականին մոտ 74,000 քաղաքացի ստացել է 5.8 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտներ, որոնց մեծ մասը՝ կրթության ոլորտում։ 

Նշենք, որ 2026 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Ֆինանսների նախարարության առաջարկը՝ համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգը պարզեցնելու վերաբերյալ։ 

Փոփոխությունները ներառում են վարկերի, միանվագ փոխանցումների և ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից ստացված մինչև 1 միլիոն դրամի ակտիվների, ինչպես նաև նվերների կամ ժառանգության տեսքով ստացված գույքի հայտարարագրման անհրաժեշտությունից ազատում: Ընտանիքի անդամներից ստացված եկամուտը հայտարարագրման կարիք չունի: 

2025 թվականի եկամուտների հայտարարագրման գործընթացը սկսվել է մարտի 2-ին և կտևի մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։