Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի գլխավոր գործադիր տնօրենը

29.04.2013, 20:38
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով  2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից  ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով  2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից  ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։

2013թ. ապրիլի 26-ին  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Կորյունի Սարգսյանը՝ մինչև գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։-0-