Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին 28 մլրդ դրամ կուղղի արտահանողներին ԱԱՀ–ն վերադարձնելու համար

19.02.2015, 18:52
Հայաստանի կառավարությունը 2015 թվականին 28 մլրդ դրամ կուղղի արտահանողներին ԱԱՀ-ն վերադարձնելու համար, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին 28 մլրդ դրամ կուղղի արտահանողներին ԱԱՀ–ն վերադարձնելու համար
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը 2015 թվականին 28 մլրդ դրամ կուղղի արտահանողներին ԱԱՀ-ն վերադարձնելու համար, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Ըստ նրա` արդեն առաջին եռամսյակում ֆինանսների նախարարություն այնքան դիմումներ են ստացվել, որ նախարարությունն առաջարկել է կառավարությանը վերադարձի ենթակա մասը փոխանցել չորրորդից առաջին եռամսյակ։

«ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված է 28 մլրդ դրամի հատկացում, որոնցից 8 մլրդ դրամը` չորրորդ եռամսյակում։ Կառավարության որոշմամբ` այդ միջոցներից 4.57 մլրդ դրամը չորրորդ եռամսյակից կտեղաշարժվի առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը)»,– ասաց Միրումյանը։

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության որոշմամբ` ձեռներեցներին տրվում է լրացուցիչ պաշտպանական միջոցներ ստանալու հնարավորություն։

«Դա ճիշտ որոշում է, որը կաջակցի մեր գործարարներին»,– ասաց Աբրահամյանը։ (479,48 դրամ)։ --0—