Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Armenia EXPO 2015» առևտրաարդյունաբերական համաժողովին ավելի քան 100 ընկերություն կմասնակցի

21.07.2015, 21:00
Ավելի քան 100 ընկերություններ կմասնակցեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 18-20–ին, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։
«Armenia EXPO 2015» առևտրաարդյունաբերական համաժողովին ավելի քան 100 ընկերություն կմասնակցի
ԵՐԵՎԱՆ, հուլիսի  21. /ԱՌԿԱ/. Ավելի քան 100 ընկերություններ կմասնակցեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 18-20–ին, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։

«Armenia EXPO 2015» ցուցահանդեսային համաժողովը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայություններ»,– ասվում է հաղորդագրությունում:

Համաժողովը կազմակերպել են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։-0-