Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդնումը պարտադիր չէ մասնակից երկրների համար. Սուլեյմենով

03.04.2015, 13:04
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդնումը պարտադիր չէ, և ամեն երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունել այդ ուղղությամբ, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։  
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդնումը պարտադիր չէ մասնակից երկրների համար. Սուլեյմենով
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդնումը պարտադիր չէ, և ամեն երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունել այդ ուղղությամբ, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմենովը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։  

Նրա խոսքերով` ԵՏՄ միասնական արժույթի ներդնումն, օրինակ, առաջիկա հինգ տարում իրատեսական չէ միանգամայն պրագմատիկ նկատառումներով։

«Նույնիսկ եթե որոշումն ընդունվի, ապա դա այն ժամկետը չէ, որի ընթացքում կարելի է ինչ–որ արժութային միություն կառուցել»,– ասաց Սուլեյմենովը։

ԵՏՀ Կոլեգիայի անդամը միաժամանակ պարզաբանեց, որ միասնական արժույթի ներդրման որոշում առայժմ չկա, նման հնարավորության մասին խոսել են միայն նախագահները։ Մասնավորապես, ասվել է, որ Ռուսաստանը կդիտարկի հետագայում արժութային միության տեսական հնարավորությունն ու ստեղծման նպատակահարմարությունը։

«Հայտարարությունը հարկ է մեկնաբանել հենց այնպիսի ձևաչափով, որ ռուսական ԿԲ–ի և կառավարության մասնագետների խումբը կդիտարկի և կկշռի բոլոր «կողմ» ու «դեմ» տեսակետները, որից հետո, հնարավոր է, առաջարկ կուղղի սկզբից իր նախագահին, ով, եթե նպատակահարմար համարի, կուղղի երկու նախագահների դիտարկմանը»,– ասաց Սուլեյմենովը։

Նա հիշեցրեց, որ ԵՏՀ Գերագույն խորհրդում բոլոր որոշումներն ընդունվում են համաձայնությամբ, այնուհետև յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում` պատրա՞ստ է այսօր շարժվել առաջ այդ ուղղությամբ, թե՞ ոչ։

Աստանայում մարտի 20–ին կայացած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար ժամանակն է անցնել արժութային միության ստեղծման բանակցություններին։ Ավելի վաղ նշվում էր, որ ԵՏՄ շրջանակում արժութային միություն կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում դրանում կարող են ընդգրկվել միավորման ոչ բոլոր երկրները։ -0-