Արգենտինացի ձեռնարկատերերը հոկտեմբերին կայցելեն Հայաստան. դեսպան
18.09.2013,
16:53
Արգենտինյան 20 ընկերությունների ներկայացուցիչներ հոկտեմբերի 17-18-ին կայցելեն Հայաստան` տեղի ձեռնարկատերերի հետ գործնական հանդիպումներ անցկացնելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արգենտինյան 20 ընկերությունների ներկայացուցիչներ հոկտեմբերի 17-18-ին կայցելեն Հայաստան` տեղի ձեռնարկատերերի հետ գործնական հանդիպումներ անցկացնելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերան։
Նրա խոսքով` արգենտինացի գործարարները ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսին են դեղագործությունն ու կենսատեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսական տեխնիկան, գինեգործության համար նախատեսված սարքավորումները, տեքստիլ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը։
«Ծրագրվող հանդիպումը կօգնի երկու երկրների տնտեսական կապերի խորացմանն ու կընդլայնի երկկողմ առևտրի հնարավորությունները»,– ասաց Ռիվերան։
Դեսպանը նշեց, որ վերջին տարիներին աճել է երկկողմ ապրանքաշրջանառությունը, և, ըստ նրա տվյալների, աճի դրական դինամիկան կպահպանվի նաև այս տարի։
Արգենտինան 2012 թվականին երրորդ երկիրն էր` Հայաստան կատարված ուղիղ ներդրումների ծավալով, որը 55 մլն դոլար էր կազմել։ 2011 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 5 տոկոսով։
Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 2012 թվականին կազմել է 5,76 մլն դոլար` 2004 թվականի համեմատ ավելանալով երկու անգամ։-0-