Արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում 6 ամսվա ընթացքում կրճատվել է 12.1%-ով՝ կազմելով շուրջ 1.2 տրիլիոն դրամ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ-ում արդյունաբերական արտադրության ծավալը 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,257,746.6 մլն դրամ (ընթացիկ գներով), որը 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 12.1%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Միաժամանակ, հունիսին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 226,899.7 մլն դրամ, որը 2024 թ.-ի հունիսի համեմատ նվազել է 1.2%-ով, իսկ 2025 թ.-ի մայիսի համեմատ՝ աճել 2.5%-ով։
Հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերում արտադրված արտադրանքի ծավալը այս տարվա առաջին կիսամյակին կազմել է 221,777.4 մլն դրամ (2024 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 0.6%-ով), իսկ մշակող արդյունաբերության մեջ՝ 839,963.6 մլն դրամ (նվազել է 19.1%-ով):
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ծավալը կազմել է 180,897.5 մլն դրամ (աճը՝ 11.5%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 15,108.1 մլն դրամ (աճը՝ 1.1%)։
2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը՝ 66.8%: Հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մասնաբաժինը կազմում է 17.6%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 14.4%, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման բաժինը՝ 1.2% ($1 - 383.68 դրամ):