Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Արցախի կապիտալ ներդրումների պետպատվերը 2013թ.–ին կազմում է 11.5 մլրդ դրամ

29.01.2013, 10:57
Արցախի Հանրապետության կառավարությունն այս տարվա անդրանիկ նիստում հաստատել է 2013 թվական պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող 11.5 մլրդ դրամի կապիտալ ներդրումների պետական պատվերը, հայտնում է ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արցախի կապիտալ ներդրումների պետպատվերը 2013թ.–ին կազմում է 11.5 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության կառավարությունն այս տարվա անդրանիկ նիստում հաստատել է 2013 թվական պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող 11.5 մլրդ դրամի կապիտալ ներդրումների պետական պատվերը, հայտնում է ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դրամական միջոցները կուղղվեն բնակարանային շինարարության և հիմնանորոգման, դպրոցների կառուցման, տարերային աղետներից տուժած բնակելի շենքերի և հանրային օբյեկտների վերականգնման, ընթացիկ նորոգման ծրագրերի իրագործմանը մայրաքաղաքում և շրջաններում։

Ինչպես հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այս տարի, ֆինանսական այլ միջոցների առկայության դեպքում ծրագրվում է իրականացնել նաև աշխատանքներ ծրագրից դուրս։

«Մասնավորապես, պետության ղեկավարը հանձնարարել է այս տարի ավարտել մայրաքաղաքի, իսկ 2014 թվականին` հանրապետության այլ բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքները։ Կամփոփվեն նաև առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կիրականացվեն նորերը»,– ասաց Հարությունյանը։

Նիստի ընթացքում հաստատվել է նաև ԼՂՀ–ի կառավարության` 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` հաշվի առնելով երկրի սոցիալտնտեսական զարգացման, առանձին տարածքների զարգացման հեռանկարներն ու անհրաժեշտությունը։

«Ծրագրում նշված են կոնկրետ պատասխանատու անձինք, միջոցառումների իրականացման ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-