Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Անցնող տարում Հայաստանից շուրջ 100 հազար գլուխ ոչխար է արտահանվել. Գյուղնախարարություն

20.12.2013, 15:52
Անցնող տարում Հայաստանից շուրջ 100 հազար գլուխ ոչխար է արտահանվել, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։
Անցնող տարում Հայաստանից շուրջ 100 հազար գլուխ ոչխար է արտահանվել. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող տարում Հայաստանից շուրջ 100 հազար գլուխ ոչխար է արտահանվել, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։

«Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է շուրջ 75 հազար գլուխ»,– ասաց Բաղյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Բաղյանը տեղեկացրեց, որ հիմնականում արտահանվել է Իրանին, ոչ մեծ մաս էլ` Իրաք։

Միաժամանակ գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ ոչխարների արտահանման ծավալների ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարում դրանց գլխաքանակի ավելացմամբ։

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ  ոչխարների արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է 2011թ.–ին` 185 հազար գլուխ։

«Մեր ներուժը թույլ է տալիս տարեկան 200–250 հազար գլուխ ոչխար արտահանել»,– ավելացրեց նա։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2013թ.–ին ոչխարների և այծերի գլխաքանակն ավելացել է շուրջ 40 հազարով` կազմելով 705 հազար գլուխ։ –0–