Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի Ամուլսարի հանքավայրի արտահանման ներուժը կկազմի տարեկան մոտ 200–250 մլն դոլար. էկոնոմիկայի նախարար

20.05.2014, 16:46
Հայաստանի Ամուլսարի հանքավայրի արտահանման ներուժը կկազմի տարեկան մոտ 200–250 մլն դոլար, լրագրողներին երեքշաբթի տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Հայաստանի Ամուլսարի հանքավայրի արտահանման ներուժը կկազմի տարեկան մոտ 200–250 մլն դոլար. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ամուլսարի հանքավայրի արտահանման ներուժը կկազմի տարեկան մոտ 200–250 մլն դոլար, լրագրողներին երեքշաբթի տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

««Ամուլսար» ծրագրում նախատեսված ներդրումները կազմում են մոտ 300–350 մլն դոլար», – ասել է Ճշմարիտյանը ԱՊՀ մասնակից–պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդակցական խորհրդի 6–րդ նիստի շրջանակներում։

Նա նշել է, որ նախագծի իրականացման շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքներին կմասնակցի մոտ 1500 մարդ։ Բացի այդ, ծրագիրը աշխատանքով կապահովի փոքր ձեռնարկություններին, որոնք ապրանքների և ծառայությունների մատակարարմամբ են զբաղվում։

Նա նշել է, որ արտահանման լուրջ ներուժ ունի նաև GeoProMining ընկերության` վերջերս գործարկված նորագույն սարքավորումը (http://arka.am/ru/news/economy/geopromining_sdala_v_ekspluatatsiyu_novyy_tekhnologicheskiy_blok_albion_na_araratskoy_zif_stoimostyu/?sphrase_id=1720971.

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը հավասար կզարգանա տնտեսության այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ՓՄՁ–ն, զբոսաշրջությունը և այլն։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։

GeoProMining ընկերությունների խումբը միջազգային մասնավոր ընկերություն է մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, խումբը հիմնադրվել է 2001 թ.–ին։ GeoProMining–ը արտադրում է ոսկի «Դորե» ձուլվածքի տեսքով, ինչպես նաև պղնձե, մոլիբդենային և ծարիրի խտանյութեր։ GeoProMining–ի ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։

Հայաստանում GeoProMining–ին է պատկանում երկու ձեռնարկություն` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և GPMGold ընկերությունը, որը կառավարում է Սոթքի ոսկու հանքն ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։–0–