Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամերիկյան ընկերությունները կժամանեն Հայաստան «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում. Պապոյան

13.08.2025, 12:54
Առաջիկայում սպասվում է ամերիկյան ընկերությունների այց Հայաստան, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Ամերիկյան ընկերությունները կժամանեն Հայաստան «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկայում սպասվում է ամերիկյան ընկերությունների այց Հայաստան, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Trump Route for International Peace and Prosperity» նախագծի մեկնարկի հետ կապված կան տեխնիկական մասեր, և Հայաստանը ակնկալում է ամերիկյան ներդրումներ այս հարցում», - նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Պապոյանը։

Նախարարը նշել է, որ առաջիկայում սպասվում է ամերիկյան ընկերությունների այց Հայաստան, որոնք արդեն տեղում կծանոթանան տեղանքին։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով