Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ամերիաբանկը` տարվա «լավագույն ներդրումային բանկ»

14.06.2017, 14:01
Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով, Ամերիաբանկը 2017 թվականի` Հայաստանի  «Լավագույն ներդրումային բանկ»:
Ամերիաբանկը` տարվա «լավագույն ներդրումային բանկ»

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով, Ամերիաբանկը 2017 թվականի` Հայաստանի  «Լավագույն ներդրումային բանկ»:

Բանկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ վերջին 12 ամիսների ցուցանիշների Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում և թողարկումների ծավալով շուկայում առաջինն է` զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի ՀՀ շուկայի 54% մասնաբաժինը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–