Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Global Finance»–ն «Ամերիաբանկը» տարվա լավագույն ներդրումային բանկ է ճանաչել

27.02.2017, 17:13
Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
«Global Finance»–ն «Ամերիաբանկը» տարվա լավագույն ներդրումային բանկ է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2017» մրցանակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամսագրի խմբագիրները հաղթողներին որոշել են մի շարք չափանիշներով, ինչպիսիք են` շուկայի մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքը, նորարարությունը, գնագոյացումը և այլն:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

2016 թ.–ի 9 ամսվա արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 524,1 մլրդ դրամ (տարեսկզբից 1,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 462,3 մլրդ դրամ (1,27 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 61,7 մլրդ դրամ (4,13 տոկոսի աճ): Բանկի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,5 մլրդ դրամ։