Հայ փորձագետները դեմ են ալյուրի հարստացման ծրագրին, առողջապահության նախարարությունն այն նպատակահարմար է համարում
09.02.2015,
18:57
Հայ փորձագետները դեմ են հանդես գալիս ալյուրի հարստացման ծրագրին` դա բացատրելով Հայաստանի բնակչության համար դրա ներդրման աննպատակահարմարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ փորձագետները դեմ են հանդես գալիս ալյուրի հարստացման ծրագրին` դա բացատրելով Հայաստանի բնակչության համար դրա ներդրման աննպատակահարմարությամբ։
Հայաստանի կառավարությունը 2014 թ. նոյեմբերին հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախագիծը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
ՀԲ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում մոտ 2 մլրդ մարդ չի ստանում բավարար քանակի երկաթ, ինչի հետևանքով 0-5 տարեկան երեխաների 47 տոկոսը և հղիների 42 տոկոսը տառապում է սակավարյունությամբ: Ամեն օրը 300 կին է մահանում ծննդօգնության ժամանակ սակավարյունության և երկաթի ոչ բավարար քանակի պատճառով, մոտ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնական արատով, 4 հազար մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:
«Ալյուրի հարստացման ծրագիրն իմաստ կունենար այն դեպքում, եթե սակավարյունությամբ հիվանդացության մակարդակը Հայաստանում բնակչության շրջանում հասներ 25%-ի։ Մենք տվյալ հիվանդության մասին տեղեկատվություն ունենք միայն բնակչության որոշակի խմբերի համար` վերարտադրողական տարիքի կանանց և երեխաների շրջանում», - հայտնեց կենսաքիմիկոս Աշոտ Կարապետյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով` 2010-ին սակավարյունություն ախտորոշվել է ծննդաբերող կանանց ընդամենը 12,8%-ի մոտ, իսկ 2013-ին` 12,7%-ի մոտ։ Այդպիսով, նրա կարծիքով, ալյուրի հարստացումը սինթետիկ նյութերով, մասնավորապես` ֆոլաթթվով, միանգամայն աննպատակահարմար է և կարող է բնակչության առողջության համար ավելորդ սպառնալիքներ ստեղծել։
«Իրազեկված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ողջ ալյուրի 80-85%-ի հարստացումը կարող է խախտել սպառողի` ազատ ընտրության իրավունքը։
«Վտանգ կա նաև, որ հարստացված ալյուրը կարող է սպառողին ներկայացվել որպես չհարստացված։ Ծրագիրը ներդնելուց առաջ անհրաժեշտ է նաև լիարժեք ուսումնասիրություն անցկացնել և ալյուրի հարստացումը դիտարկել որպես առողջապահության ոլորտի խնդիրների լուծման տարբերակներից մեկը», - ասաց Պիպոյանը։
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն, ընդհակառակը, հայտարարեց, որ երեք միկրոտարրերի` ցինկի, երկաթի և ֆոլաթթվի պակասը Հայաստանում մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է, ընդ որում հիվանդացողների թիվը տարեցտարի աճում է։
«2015-ի աշնանը Հայաստանի բնակչության առողջության վիճակի մասին նոր ուսումնասիրություն կանցկացվի։ Մոտ 90 երկիր հաջողությամբ իրականացնում է ալյուրի հարստացման ծրագիրը, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան», - ասաց Սարիբեկյանը։
Նրա խոսքերով` խոսքը վերջնական մթերքում միկրոտարրերի հավասարակշռությունը վերականգնելու մասին է, որոնք անհետանում են ալյուրի մշակման ընթացքում։ Նա նշեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ալյուրի հարստացման ծրագիրը նպաստել է բնակչության առողջության ցուցանիշի բարելավմանը։
Խոսելով ավելացվող նյութերի` օրգանիզմում կուտակվելու մասին` Սարիբեկյանը նշեց, որ երկա պահին տեղեկություններ չկան այն մասին, որ այդ նյութերի ավելցուկը դուրս չի գալիս օրգանիզմից բնական ճանապարհով։
«Որպեսզի ծրագիրն ընդհանուր արդյունք ունենա, այն պետք է ուղղված լինի բնակչության որոշակի խմբերի, այլ ոչ թե հասարակությանն ընդհանրապես։ Իսկ թե ինչ քանակությամբ պետք է այդ նյութերն ավելացվեն, կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքում», - ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշել էր, որ օրինագիծը կարող է նպաստել Հայաստանում սակավարյունության հիվանդացության 10-15% նվազեցմանը։
Ըստ առողջապահության նախարարության տվյալների` 2013թ. տարեվերջի դրությամբ չափահաս բնակչության շրջանում գրանցվել է սակավարյունությամբ հիվանդացության 7026 դեպք, 8148 դեպք` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում, որոնցից 2633–ը` մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում, ինչպես նաև 897 դեպք 15-17 տարեկան դեռահասների շրջանում։ -0-