Հայաստանում նոր 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շինարարությունը նպատակահարմար չէ. հանձնաժողովի ղեկավար
18.06.2015,
16:58
Հայաստանում նոր 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ շինարարությունը նպատակահարմար չէ, կարծում է միջուկային անվտանգության կարգավորման պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոր 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ շինարարությունը նպատակահարմար չէ, կարծում է միջուկային անվտանգության կարգավորման պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
«Նման կայանի շինարարությունը կկազմի ավելի քան 5 մլրդ դոլար, և բնականաբար, մենք այժմ այլ հնարավորություններ ենք որոնում, այն է` 500-600 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ։ Տվյալ փուլում կայանի շահագործման ժամկետի երկարացումը (մինչև 2026թ.) լրացուցիչ ժամանակ կտա, որի ընթացքում կարող են հայտնվել ԱԷԿ շինարարության նոր նախագծեր` միջին արտադրողականության ռեակտորներով»,– լրագրողներին ասաց Մարտիրոսյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Նա նշեց, որ 1000 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ աշխատանքում խափանումները կարող են սպառնալ ողջ էներգահամակարգին, կան նաև տնտեսական խնդիրներ։
1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցումը ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։
Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։ -0- -