Ադրբեջանից ՀՀ է ուղևորվում դիզվառելիքի նոր խմբաքանակ․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանից մոտ 4,5 հազար տոննա ծավալով դիզելային վառելիքի խմբաքանակը ուղևորվում է Հայաստան, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Արդեն պետք է ժամանած լիներ: Չեմ կարող ստույգ ասել, թե որտեղ է հիմա գտնվում բեռը, բայց այն հաստատ ճանապարհին է», — ասաց Գևորգյանը:
Ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ 2026 թվականի փետրվարի 25-ին Ադրբեջանը Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկել մոտ 4,5 հազար տոննա ծավալով դիզելային վառելիքի խմբաքանակ: Հաղորդվում էր, որ 39 վագոն-ցիստեռնից բաղկացած երկաթուղային շարժակազմը Գյուզդեկ կայարանից ուղևորվել է վրացական սահմանի ուղղությամբ:
Ադրբեջանի միջով Հայաստան ապրանքների մատակարարման մասին
Ադրբեջանի միջով դեպի Հայաստան ապրանքների երկաթուղային փոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ:
Այս երթուղին գործարկվել է առաջին անգամ 90-ականների սկզբից ի վեր այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու մասին:
Ապրանքների առաջին երկու խմբաքանակները, որոնք Հայաստան են հասել երկաթգծով Վրաստանի և Ադրբեջանի տարածքով, ռուսական հացահատիկով գնացքն էր (15 վագոն, ժամանել է 2025թ․–ի նոյեմբերի 5-ին) և ղազախական ցորենով գնացքը (մոտ 1000 տոննա, հասել է 2025թ․–ի նոյեմբերի 7-ին):
Այնուհետև, 2025թ․–ի դեկտեմբերի 19-ին Հայաստան է հասել Ադրբեջանից 1218 տոննա բենզինով գնացքը՝ համաձայն 2025 թվականի նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների: