2014 թվականին Հայաստանից մոտ 2 հազար տոննա ձուկ է արտահանվել Ռուսաստան. փորձագետ
13.03.2015,
15:23
2014 թ.–ի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 2 հազար տոննա ձուկ, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտ. /ԱՌԿԱ/. 2014 թ.–ի արդյունքում, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 2 հազար տոննա ձուկ, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանը։
Նա չկարողացավ նշել 2015 թ.–ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանված ձկան և ձկնամթերքի հստակ ծավալը` նշելով, որ առանձին ընկերությունների մասով նկատվում է արտահանման ծավալների անկում։
«Վերջին երեք ամսում արտահանման ծավալը կտրուկ կրճատվել է` հաշվի առնելով վարկերի, ռուբլու արժեզրկման, ռուս գործընկերների կողմից վճարների ուշացման հետ կապված ընկերությունների խնդիրները», – ասել է նա։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով` Ռուսաստան ձուկ–ձկնամթերքի արտահանման թույլտվություն ունի 26 հայկական տնտեսվարող սուբյեկտ, սակայն բացահայտված խախտումների պատճառով նրանցից վեցի դեպքում ՌԴ արտադրանքի արտահանումը ժամանակավորապես արգելված է։
«Այդ վեց ընկերությունները Հայաստանից Ռուսաստան ձուկ արտահանելու իրավունքից զրկվել են դեռևս 2013 թ.–ին։ Եվս չորս ընկերություն արտահանման հարցում հիմա գտնվում են ռիսկի գոտում, ինչը նախատեսում է ստուգումների ռեժիմի ուժեղացում», – ասաց Աթոյանը` չնշելով, թե կոնկրետ որ ընկերություններն են հայտնվել «սև ցուցակում», ինչպես նաև ինչ խախտումներ են հանգեցրել դրան։
Նրա խոսքերով` հիմա չկան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական կողմը խախտել է օրենքը նորմատիվների նկատմամբ, որոնք վերաբերում են այն կազմակերպություններին, որոնց արտադրանքի արտահանումն արգելված է։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե չկա, արդյո՞ք, սպառնալիք տեղական շուկայի համար այն հարցում, որ ընկերությունները, որոնց նկատմամբ արտահանման արգելք է սահմանվել Ռուսաստանում, իրենց արտադրանքը կիրացնեն Հայաստանում` Աթոյանը պարզաբանեց, որ նորմատիվները տարբեր երկրներում տարբերվում են, ինչպես նաև նշեց, որ խախտումները կարող էին բացահայտվել մեկ խմբաքանակնում և բացակայել մեկ ուրիշում։
Նրա խոսքերով` Հայաստանում գրանցված է 230 ձկնաբուծական տնտեսություն, սակայն դրանցից գործում է միայն 140–150–ը։ Հայաստանը ձուկը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, ավելի հազվադեպ Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ։
ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում ձկնորսության և ձկնաբուծության ծավալները 2014 թ.–ին կազմել են 28,65 մլրդ դրամ, ինչը 24,6 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից ($1 – 481,75 դրամ)։–0–