Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն առանձնազրույց են ունեցել

30.10.2015, 15:24
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:  
 Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն առանձնազրույց են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:  

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են ակտիվ փոխգործակցությունն   առևտրատնտեսական կապերի զարգացման և ընդլայնման գործում, ինչպես նաև անդրադարձել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերին և քայլերին:-0-