Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ուրբաթ Երևանում կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը

20.10.2016, 13:01
Հոկտեմբերի 21-ին  ժամը 13:00-ին, Երևանում մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը։
Ուրբաթ Երևանում կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին, Երևանում մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջոցառումը տեղի կունենա Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) և կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր մինչև ժամը 18:00-ն:

16-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները:

Ցուցահանդեսի նպատակն է նաև անմիջական գործարար կապեր ստեղծել հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը: -0-