Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Թուրքական գյուղմթերքի ՌԴ ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում

01.12.2015, 10:48
Թուրքական գյուղմթերքի Ռուսաստան ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում, գրում է «Հրապարակ» թերթը։
Թուրքական գյուղմթերքի ՌԴ ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. //. Թուրքական գյուղմթերքի Ռուսաստան ներմուծման դադարեցումն աշխուժություն է մտցրել հայաստանյան գյուղերում, գրում է «Հրապարակ» թերթը։

«Երեկ տեղեկացանք, որ «Սպայկա» ընկերությունն Արարատի մարզի Մասիսի շրջանի որոշ գյուղերի ջերմոցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել լոլիկն անհամեմատ թանկ գներով մթերելու վերաբերյալ։ Անցած տարի այս շրջանում լոլիկի գինը 500-800 դրամ էր, մինչդեռ այս տարի կարող է հասնել մինչև 2-3 հազարի։ Ի դեպ, արդեն մի քանի օր է, ըստ լուրերի, թուրքական բեռնատարները՝ պոմիդոր բարձած, կանգնած են Վրաստանում և չեն կարողանում մուտք գործել ռուսական շուկա»,–գրում է թերթը:-0-