Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ուլյուկաև. «Տրանսաերոյի» սնանկացումը միակ տարբերակն է

02.10.2015, 12:01
Ֆինանսական բարդ վիճակում գտնվող «Տրանսաերո» ավիաընկերության սնանկացումը հնարավոր միակ տարբերակն է, հայտնել է ՌԴ էկոնոմիկայի և զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուլյուկաև. «Տրանսաերոյի» սնանկացումը միակ տարբերակն է
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական բարդ վիճակում գտնվող «Տրանսաերո» ավիաընկերության սնանկացումը հնարավոր միակ տարբերակն է, հայտնել է ՌԴ էկոնոմիկայի և զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակներ գտնելու փորձերը հաջողություն չբերեցին։ Այդ իսկ պատճառով մենք ելնում ենք նրանից, որ դա միակ հնարավոր տարբերակն է»,– ասել է Ուլյուկաևը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե կան, արդյո՞ք, «Տրանսաերոյի» շուրջ կարգավորման այլ տարբերակներ, բացի սնանկացումից։