ՀՀ ՏՄՊՊՀ–ն մտադիր է խստորեն վերահսկել ընկերությունների միավորման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է խստորեն վերահսկել խոշոր ընկերությունների միավորման գործընթացը, ուրբաթ լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
«Այս տարի մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից կդառնա միավորման գործընթացի վերահսկումը։ Խոշոր ընկերությունների կողմից այլ կազմակերպությունների մեծ մասնաբաժնի ձեռք բերման կամ խոշոր միավորման դեպքում մենք համապատասխան ուսումնասիրություն կանցկացնենք։ Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ խոշորացման գործընթացը հանգեցնում է մրցակցության սահմանափակմանը, ապա մենք կարող ենք արգելել նման խոշորացումները», – ասել է Շաբոյանը։
Բացի այդ նա նշել է, որ մի շարք սուպերմարկետներ, մասնավորապես` «SAS»–ը, «Նոր Զովք»–ը, «Էվրիկան» –ն և «Yerevan City»–ն հատուկ վերահսկողության տակ են։
«Խոշոր խանութներն ունեն մրցակցային առավելություններ։ Այս կապակցությամբ մենեք հայտարարել ենք, որ որոշ խոշոր սուպերմարկետներ շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում և հետևելու ենք նրանց վարքագծին», – նշել է Շաբոյանը։–0–