ՀՀ ՏՄՊՊՀ–ն նախատոնական օրերին ապրանքների գների էական աճ դեռ չի հայտնաբերել
25.12.2013,
17:35
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նախատոնական օրերին ապրանքների գների էական աճ դեռ չի հայտնաբերել, հայտնեց ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նախատոնական օրերին ապրանքների գների էական աճ դեռ չի հայտնաբերել, հայտնեց ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը։
«Նախատոնական շրջանում ՏՄՊՊՀ–ն ուժեղացրել է շուկաների վերահսկողությունը։ Մենք պոտենցիալ ռիսկային ենք համարում հատկապես այն շուկաները, որտեղ ոչ շատ սուբյեկտներ են գործում։ Այդ պատճառով մենք մեր ուշադրությունը սևեռել ենք հատկապես այդ շուկաների վրա»,– չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Շաբոյանը։
Ըստ նրա, մանրածախ առևտրի շուկայում Հանձնաժողովը կկանխի ոչ միայն անհիմն թանկացումը, այլ նաև սպառողներին մոլորության մեջ գցող անբարեխիղճ գովազդային ակցիաները։
«Ընկերությունները կպատժվեն այն դեպքում, եթե ակցիաների և զեղչերի վերաբերյալ ծանուցումները չհամապատասխանեն իրականությանը»,– պարզաբանեց նա։ –0–