Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Սևանա լճում սիգի պաշարների ծավալը, 2013 թ.–ի համեմատ, գրեթե չի փոխվել. փորձագետ

08.12.2014, 18:32
Սևանա լճում սիգի պաշարների ծավալը 2014 թ.–ին, 2013 թ.–ի վերջի համեմատ, գրեթե չի փոխվել` կազմելով ավելի քան 300 տոննա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
Սևանա լճում սիգի պաշարների ծավալը, 2013 թ.–ի համեմատ, գրեթե չի փոխվել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևանա լճում սիգի պաշարների ծավալը 2014 թ.–ին, 2013 թ.–ի վերջի համեմատ, գրեթե չի փոխվել` կազմելով ավելի քան 300 տոննա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

«Ընդհանրապետ, վերջին մի քանի տարում ձկնապաշարների ծավալի ավելացման միտում, ամեն դեպքում, նկատվում է։ Այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատ`սիգի պաշարների ծավալը գրեթե չի փոխվել, սական գրեթե կրկնակի ավելացել է ծածանի պոպուլյացիան», – ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքերով` հակառակ միտումն է նկատվում իշխանի դեպքում, քանի որ այն ավելի հաճախ է դառնում ձկնագողության օբյեկտ։

«Այսօր աշխարհում չկա մեթոդաբանություն իշխանի ծավալների հստակ սահմանման համար, սակայն պետք է նշել, որ այս ձկնատեսակի բնական վերարտադրողականություն մեզ մոտ տեղի չի ունենում, քանի որ իշխանի ձվադրումը սովորաբար տեղի է ունենում գետերում, ափամերձ տարածքներում, իսկ այնտեղ ավելի հաճախ է տեղի ունենում ապօրինի ձկնորսություն», – պարզաբանեց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ սիգի և իշխանի ծավալների պահպանման և ավելացման համար հարկավոր է ավելացնել ձկնորսության արգելքի ժամանակահատվածը` սահմանելով նոյեմբերից մինչև հունվար։

«Օրենքով այսօր արգելքը տևում է միայն դեկտեմբերի 10–25–ը, այն դեպքում երբ ձկան ձվադրումը սկսվում է սեպտեմբերին և շարունակվում է մինչև հունվար», – պարզաբանեց փորձագետը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։

Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 190,3 մ–ի։  

Հայ և ռուս գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների համաձայն` 1983 թ.–ին լճում ձկնապաշարը կազմել է ավելի քան 10,7 հազար տոննա, 2005 թ.–ին` 625 տոննա, 2006 թ.–ին` 253,6 տոննա, 2009 թ.–ին` 278,6 տոննա։ 2010 թ–ի գնահատականների համաձայն` Սևանա լճի ձկնապաշարների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 300 տոննա։–0–