Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը

13.05.2022, 10:58
Shell-ը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայանների ցանցը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասել է Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:-0-