Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Բնապահպանները բաց նամակ կուղղեն ՀՀ նախագահին` Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում թույլ չտալու պահանջով

17.03.2014, 14:49
Հայ բնապահպանները երկուշաբթի բաց նամակ կուղղեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում թույլ չտալու պահանջով, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը։
Բնապահպանները բաց նամակ կուղղեն ՀՀ նախագահին` Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում թույլ չտալու պահանջով
ԵՐԵՎԱՆ,17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ բնապահպանները երկուշաբթի բաց նամակ կուղղեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում թույլ չտալու պահանջով, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը։

ՀՀ կառավարությունը հունվարի 30–ին հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որոնց համաձայն` մինչև 2019 թ.–ը ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները։ 

Լճից առավելագույն բացթողումը նախատեսվում է ավելացնել` ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։ ՀՀ ԱԺ–ում մարտի 19–ին այս հարցի շուրջ լսումներ կլինեն։ 

«Ջրի բացթողնման ծավալի ավելացումը կարող է զգալի վնաս հասցնել լճին, այդ պատճառով մենք կարծում ենք, որ այսօրվա դրությամբ դա անթույլատրելի է», – ասել է նա։ 

Թադևոսյանը նաև ավելացրել է, որ բացի իրենից նամակի տակ կստորագրեն նաև հայկական մի շարք բնապահպանական կազմակերպությունների, այդ թվում նաև` Բնապահպանական հասարակական միության և Գեղարքունիքի մարզի ու Երևանի Բնապահպանական տեղեկատվության կենտրոնների ներկայացուցիչները։ 

Բացի այդ, բնապահպանը կասկած է հայտնել այն կապակցությամբ, որ ջրի տարեկան բացթողումը չի գերազանցի 240 մլն խորանարդ մետրը։ Նրա խոսքերով` վերջին տարիներին ձկնային տնտեսությունների կողմից օգտագործվող ջրի ծավալների ավելացումը և որպես հետևանք` մի քանի հարյուր արտեզյան ջրերի ցամաքումը հանգեցրել է Արարատյան դաշտավայրի անապատացման գործընթացին, և այս խնդրի լուծման համար կարող են պահանջվել Սևանից ջրի բացթողնման ավելի մեծ ծավալներ։ 

Տեղեկացնելով, որ առաջիկայում լճում նախատեսվում է կառուցել 74 ձկնաբուծական ֆերմա, որոնք ամեն տարի Սևան բաց կթողնեն 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային և այլն քիմիական խառնուրդների տեսքով` Թադևոսյանն ընդգծել է, որ դա կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը։ Այս կապակցությամբ նա նշել է, որ նամակում բնապահպանները նախագահից կպահանջեն նաև թույլ չտալ այդ ֆերմաների կառուցումը։ Հակառակ դեպքում, ըստ Թադևոսյանի, կխախտվի «Սևանա լճի մասին օրենքի» 10–րդ հոդվածը, ըստ որի` լճում արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն, որը վնասաակար ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա։ 

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը, ով ևս ստորագրել է նամակի տակ, մտավախություն է հայտնել այն կապակցությամբ, որ Սևան արհեստական կերերի նման մեծ ծավալների ամենամյա ավելացումը բացասաբար կազդի լճի ջրի թափանցիկության վրա, ինչն այս պահին կազմում է մոտ 10–10,5 մ։ 

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ 

Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ 

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–