Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Գլազև. «ՌԴ ՀՆԱ–ի աճի տեմպերի դանդաղման պատճառը մակրոտնտեսական քաղաքականությունն է»

17.12.2013, 13:57
«Ռուսական ՀՆԱ–ի աճի տեմպերը դանդաղում են մակրոտնտեսական քաղաքականության խնդիրների հետևանքով»,–Համառուսական երկրորդ գործարար–համաժողովին հայտարարել է տնտեսագետ, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, հաղորդում է Банки.ру պորտալի թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռուսական ՀՆԱ–ի աճի տեմպերը դանդաղում են մակրոտնտեսական քաղաքականության խնդիրների հետևանքով»,–Համառուսական երկրորդ գործարար–համաժողովին հայտարարել է տնտեսագետ, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, հաղորդում է Банки.ру պորտալի թղթակիցը։

«Մենք խնդիրներ ունենք մակրոտնտեսական քաղաքականությունում, այն կանգնեցնում է աճը»,– ասել է Գլազևը։

Նա վստահ է, որ «գործոնների օբյեկտիվ սահմանափակող արտադրություն» չկա։ Ըստ տնտեսագետի, Ռուսաստանում արտադրական հզորությունները ծանրաբեռնված են մոտ 75–80 տոկոսով։  Միաժամանակ բնակչության եկամուտների գերակշռող մասը կամ 30 տոկոսը բաժին է հասնում խնայողությանը` ներդրումներին ուղղված 22–23 տոկոսի դիմաց։

Ըստ Տնտեսական զարգացման նախարարության տվյալների, ռուսական ՀՆԱ–ի աճը տարվա արդյունքներով կկազմի ընդամենը 1,4 տոկոս` նախկինում կանխատեսված 1,8 տոկոսի դիմաց։ –0