Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Պուտինին նոր արտոնություններ կառաջարկեն փոքր և միջին բիզնեսի համար

17.02.2015, 12:08
Մարտին Պետական խորհրդում Վլադիմիր Պուտինի քննարկմանը կառաջարկվի բիզնեսի արտոնությունների նոր փաթեթ։ Դրանց մի մասը չի հաջողվել հաշվի առնել կառավարության հակաճգնաժամային ծրագրում, այդ թվում` առևտրային դրամահավաքների դադարեցումը։
Պուտինին նոր արտոնություններ կառաջարկեն փոքր և միջին բիզնեսի համար
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մարտին Պետական խորհրդում Վլադիմիր Պուտինի քննարկմանը կառաջարկվի բիզնեսի արտոնությունների նոր փաթեթ։ Դրանց մի մասը չի հաջողվել հաշվի առնել կառավարության հակաճգնաժամային ծրագրում, այդ թվում` առևտրային դրամահավաքների դադարեցումը։

Պետխորհրդի նիստում, որը պետք է կայանա մարտին, նախագահ Վլադիմիր Պուտինին կներկայացնեն փոքր և միջին բիզնեսի հարկային նոր համալիր արտոնություններ։ Առաջարկությունները ձևավորել է աշխատանքային խումբը, որում ընդգրկվել են, այդ թվում` Սպիտակ տան և տւարածաշրջանային իշխանությունների, ինչպես նաև բիզնես կազմակերպությունների առաջարկությունները։ Այդ թեմայով հիմնական զեկուցողը կդառնա Տուլայի մարզպետ Վլադիմիր Գրուզդևը, ով գլխավորում է զեկույցի նախապատրաստական խումբը։ Գրուզդևը փաստաթղթի աշխատանքային տարբերակը չի մեկնաբանել, հաղորդում է РБК–ն։

Չի բացառվում, որ Պուտինին կրկին կխնդրեն հետաձգել առևտրային վճարումների հավաքումը մինչև 2018 թվականը` «հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրավիճակը»։ Նախորդ տարվա աշնանը ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակների իրականացման իրավունքի վճարումներ չսահմանելու և օրինագիծը չարգելելու առաջարկով նախագահին էր դիմել Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան։ Մոսկվայի «Գործողությունների ֆորումում» «գործարարների համար խաղի կանոնների ցանկացած փոփոխությունների» եռամյա դադարեցման առաջարկով նախագահին դիմել էր  ՀԺՃ և «Գործարար Ռուսաստանի» Կալուգայի մարզի ներկայացուցիչ Դենիս Շաուլինը` որպես օրինակ բերելով մունիցիպալ վճարման հնարավոր ներդրումը։ Նախագահն այն ժամանակ բացատրել էր, որ ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակների իրականացման համար վճարումների ներդրման գաղափարը պատկանում է մոսկովյան իշխանություններին։ «Մոսկվայի իշխանությունները կառավարությանը և նախագահի վարչակազմին զեկուցել են, որ նախորդ տարի խոշոր առևտրային ցանցերը մոսկովյան բյուջե են վճարել, գիտե՞ք, ինչքան։ Բոլոր առևտրային ցանցերի բոլոր հարկերը գնահատվում են... ոչ ավելի, քան մի քանի տասնյակ միլիոն ռուբլի... Այսինքն, ընդհանրապես չեն վճարում։ Դա ընդունելի՞ է (մեջբերումը` kremlin.ru)։ Պուտինն ընդգծել է, որ այդ գաղափարի իրագործման դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ մոտեցում, իսկ նոյեմբերի 29–ին ստորագրվել է օրենք, որն առևտրային վճար է ներդնում։ Մորատորիումի սահմանման կետն առևտրային հավաքի ներդրման նկատմամբ նույնպես ենթադրվել է ընդգրկել կառավարության տնտեսական ծրագրում, РБК–ին ավելի վաղ պատմել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկի աղբյուրը, բայց մորատորիումի դեմ է եղել Մոսկվան, ասում էր աղբյուրը։ Մայրաքաղաքի իշխանությւոնները որոշում են կայացրել հարկային վճարում սահմանել 2015 թվականի հուլիսի 1–ից։ «Առայժմ առևտրային վճարումների մորատորիումի կետը ծրագրվում է ընդգրկել զեկույցի վերջնական տարբերակում։ Բայց Մոսկվան դիմադրում է»,– РБК–ին ասել է առաջարկությունների նախապատրաստական ընթացքին ծանոթ աղբյուրը։ РБК–ի ևս մեկ զրուցակից ասում է, որ զեկույցի տեքստում մորատորիումի կետն ընդգրկելու մասին հարցը դեռևս լուծված չէ։ -0-