Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը ռուսական լոուքոսթեր «Պոբեդայից» դեպի Երևան չվերթների իրականացման հայտ չի ստացել. ՔԱԳՎ

29.02.2016, 15:30
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) դեռևս ռուսական ռուսական լոուքոսթեր  «Պոբեդայից» դեպի Երևան չվերթների իրականացման հայտ չի ստացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
  Հայաստանը ռուսական լոուքոսթեր  «Պոբեդայից» դեպի Երևան չվերթների իրականացման հայտ չի ստացել. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) դեռևս ռուսական ռուսական լոուքոսթեր  «Պոբեդայից» դեպի Երևան չվերթների իրականացման հայտ չի ստացել, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

«Այս պահին Հայստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տվյալ ընկերությունից դեպի Հայաստան չվերթների իրականացման պաշտոնական հայտ չի ստացել»,-ասաց Գրձելյանը:
 
Ընդունված կարգի համաձայն, ընկերությունը պետք է պաշտոնապես հայտ ներկայացնի Հայաստանի արտաքին գերատեսչությանը, որն էլ իր հերթին կուղարկի ՔԱԳՎ: Հայտի ուսումնասիրությունից հետո, այն պետք է համաձայնեցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ համապատասխան գերատեսչությունների հետ, որից հետո ընկերությունը կարող է թույլատվություն ստանալ: Սովորաբար, փաստաթղթաշրջանառությունը մոտ մեկ ամիս է տևում: Մինչ այդ ընկերությունը չի կարող դեպի Հայաստան չվերթներ իրականացնել:

«Պոբեդա» ավիաընկերությունը հիմնվել է 2014թ.-ի սեպտեմբերին «Դոբրոլյոտ» բյուջետային փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա ամռանը դադարեցրել էր թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո, քանի որ թռիչքներ էր իրականացնում դեպի Ղրիմ։ –0–