ԱԺ փոխնագահ. ՀԿԵ-ն մեծ նվաճումներ է արձանագրել
23.11.2015,
13:42
«Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերությունը մեծ նվաճումներ է արձանագրել, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կիրակի, ՀԿԵ-ի «Բաց դռների օրվա» ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերությունը մեծ նվաճումներ է արձանագրել, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կիրակի, ՀԿԵ-ի «Բաց դռների օրվա» ժամանակ:
«Վերջին երկու-երեք տարիներին մեծ աշխատանք է արվել լեկոմոտիվի, էլէկտրաքարշի նորոգում, Հայաստանում արդեն գոյություն ունի ջերմաքարշ: Այսպիսով, բավականին լուրջ նվազել է կախվածությունը արտաքին նորոգումներից, հսկայական միջոցներ այլևս չեն գնում են հարևան երկրներ»,-ասաց Նաղդալյանը:
Նրա խոսքերով, այսօր այդ միջոցները նպաստում են Հայաստանի հիմնական աշխատատեղերի լրացուցիչ ստեղծմանը: Միաժամանակ, ՀԿԵ-ն այսօր պատրաստ է ներկայացնել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև ներդրումներ կատարել աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ:
«Լուրջ ներդրումներ կան: Մեզ ցույց տվեցին նոր հաստոցների, տեխնիկայի վերջին խոսքով հագեցած սարքավորումների մի ամբողջ շարք, որը բացի Հայաստանից, ողջ տարածաշրջանում չկա: Այսպիսով, Հայաստանը հարևան երկրների, մասնավորապես` Վրաստանի, համար աշխատանքի որոշակի ծավալի հնարավորություն է ստանում»,-ասաց Նաղդալյանը:
Նա նշեց, որ ակնհայտ է ենթակառուցվածքի ուժեղացումը, որոշակի աշխատանքների որակը և ծառայությունների արժեքը:
«Սա բարձր մակարդակով կազմակերպված արտադրություն է, որը ունակ է լուծել երկաթուղու առջև կանգնած խնդիրները»,-ասաց Նաղդալյանը:
Նա հիշեցրեց, որ երկաթուղու գործունեությունը մշտապես գտնվում է Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում, քանի որ հենց երկաթուղին է այն լոկոմոտիվը, որն առաջ է տանում կից ձեռնարկություններին, ամրապնդում կորպորացիան:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես մեծ նվաճում համարեց այն, որ ՀԿԵ-ն երկրում նորոգման աշխատանքներ են իրականացվում:
«Սա էապես կրճատում է աշխատանքների ինքնարժեքը և բարձրացնում արդյունավետությունը: ՀԿԵ-ի ռազմավարությունը շատ ճիշտ է: Ես վստահ եմ, որ ընկերությունը կհաղթահարի օբյեկտիվ դժվարությունները և ցույց կտա իր հնարավորությունները»,-ասաց Վոլինկինը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-