Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Նավթի համաշխարհային գները նվազել են Դոհայում կայացած բանակցություններից հետո

18.04.2016, 10:58
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը Լոնդոնի բորսայում առուվաճառքի մեկնարկի ժամանակ նվազել է 7 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 40,1 դոլարի, Դոհայում կայացած բանակցություններից հետո:
Նավթի համաշխարհային գները նվազել են Դոհայում կայացած բանակցություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը Լոնդոնի բորսայում առուվաճառքի մեկնարկի ժամանակ նվազել է 7 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 40,1 դոլարի, Դոհայում կայացած բանակցություններից հետո, որոնց ժամանակ քննարկվել է նավթի արդյունահանման սառեցման համաձայնագիրը, գրում է Forbes–ը։

WTI տեսակի նավթի գինը նվազել է 6,8 տոկոսով և բարելի դիմաց կազմել 36,61 դոլար։ Լոնդոնի ICE Futures բորսայում առավոտյան Brent տեսակի հունիսյան ֆյուչերսների գինը կազմել է բարելի դիմաց 41,4 դոլար` նվազումը գերազանցել է 4,5 տոկոսը։

Նավթի համաշխարհային գները նվազել են Դոհայում նավթ արդյունահանողների հանդիպման ավարտից հետո, որտեղ չի ընդունվել նավթի արդյունահանման սառեցման համաձայնագիրը, քանի որ պահանջ է ներկայացվել, որպեսզի համաձայնագրին մասնակցեն ինչպես ՕՊԵԿ մասնակից երկրները, այնպես էլ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները։ –0–