Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Նավթի համաշխարհային գներն աճել են չորեքշաբթի առուվաճառքի արդյունքում

07.04.2016, 10:57
WTI տեսակի տեխասյան նավթի մայիսյան ֆյուչերսների գնանշումը Նյու Յորքում, առուվաճառքի արդյունքում, ավելացել է 1,86 դոլարով և բարելի դիմաց կազմել 37,75 դոլար:
Նավթի համաշխարհային գներն աճել են չորեքշաբթի առուվաճառքի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. WTI տեսակի տեխասյան նավթի մայիսյան ֆյուչերսների գնանշումը Նյու Յորքում, առուվաճառքի արդյունքում, ավելացել է 1,86 դոլարով և բարելի դիմաց կազմել 37,75 դոլար, հաղորդում է Banki.ru–ն։

Եվրոպայում առուվաճառքի արդյունքում` նավթը ևս թանկացել է։ Լոնդոնի Ֆյուչերսային գործարքների միջմայրցամաքային բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 1,97 դոլարով` բարելի դիմաց հասնելով 39,84 դոլարի։ –0–