Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ արդարադատության նախարարությունը միջազգային փորձագետներ կներգրավի կոռուպցիայի դեմ պայքարում

28.12.2015, 14:30
Հայաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է եկող տարի միջազգային փորձագետներ ներգրավել, որոնք կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլի ընթացքում:
  ՀՀ արդարադատության նախարարությունը միջազգային փորձագետներ կներգրավի կոռուպցիայի դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է եկող տարի միջազգային փորձագետներ ներգրավել, որոնք կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլի ընթացքում:

»Ընթացիկ տարվա ամռանը  վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Կարծում եմ, կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել, երբ գործընթացում ներգրավված են փորձառու միջազգային փորձագետներ, որոնք  մեր փորձագետների հետ կկիսվեն իրենց փորձով»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարության 2015 թվականի որոշմամբ հաստատվել է 2015-2018թթ հակառուպցիոն ռազմավարությունը, ինչ նաև դրա իրականացման միջոցառումների ցանկը:-0-