ՏՄՊՊՀ–ն գների աճի հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում
11.12.2014,
17:37
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնի կտրուկ աճի հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում`, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է, ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գնի կտրուկ աճի հետ կապված լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարում կաթնամթերքի շուկայում`, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստում ասել է, ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը։
«Բնական է, որ փոխարժեքի արժեզրկումն ազդել է նաև կաթնամթերքի գնի վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ, բաղադրիչներ ներմուծվում են».–ասել է Շաբոյանը։
Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Միաժամանակ դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է ցուցադրում և այսօր արդեն հասել է մեկ դոլարի դիմաց 457.1 դրամի։
Շաբոյանի խոսքերով, ձմռան ամիսներին Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները կտրուկ նվազում են և փոխարժեքի արժեզրկումը կարող էր ազդել նաև կաթնամթերքի գնի վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ, բաղադրիչներ ներմուծվում են:
«Սակայն սա դեռեւս վերջնական դիրքորոշում չէ, մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, և ուսումնասիրության ավարտից հետո մենք մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք»,- ասել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակների` մանավորապես կաթի, պանրի գների տատանումներից հնարավոր է եղել խուսափել։
«Կաթամթերքի գները որոշ տեսակների վրա են փոխվել: Ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են գները բարձրացրել»,ասել է Շաբոյանը:–0–